Ինչո՞ւ է ոմանց համար տվյալ ուտեստը համեղ, իսկ մյուսների համար` ոչ

8/25/2016 1115 դիտում ID # 05739817
Խոհանոց
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Այն մարդիկ, ում լեզվի կոները շատ են, ավելի լավ են զգում համը, քանի որ կոներն ազդում են համի զգացողության ընկալման վրա: Անհատական համի զգացողությունը, սակայն, միայն կոներից կախված չէ: Այն կապ ունի նաև մեր ունակության հետ՝ տարբերակելու մոլեկուլները:

Մեր ուղեղը ճանաչում և տարբերակում է դառը, քաղցր, աղի, թթու համերը, սակայն այս ազդակներն առաջացնող քիմիական նյութերի համախմբությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր է: Գենետիկայի մասնագետ Ալեքսանդր Բախմանովը պնդում է, որ մարդիկ իրենց մեջ ունեն 20-ից 40 գեն, որոնք պատասխանատու են դառը համի ճանաչման համար: Դառը համի նկատմամբ զգայունության տարբերությունները, հավանաբար, առաջացել են աշխարհի տաբեր հատվածներում էվոլուցիոն ճնշման արդյունքում: Ամենաթունավոր բույսերն ունեն դառը համ, և քոչվոր խմբերը, առնչվելով տարբեր բույսերի հետ, ժամանակի ընթացքում ձեռք են բերել տարբեր ռեցեպտորներ: Հետազոտող Ջյուն Լիմն ասում է, որ մենք ունենք բնական հակակրանք դառը համի և որոշ հոտերի նկատմամբ. «Մարդկանց մեծ մասին դուր չի գալիս գարեջուրը, երբ նրանք այն փորձում են առաջին անգամ»:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016