Զարմանալի փաստեր դոմենների մասին

8/30/2016 1307 դիտում ID # 05785066
Փաստեր
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Դոմենի անունները համաշխարհային շուկայում լիարժեք ապրանքներ են համարվում: Իսկ դուք գիտե՞ք, թե երբ է գրանցվել աշխարհում առաջին դոմենը:
Աշխարհում առաջին դոմենը՝ Symbolics.com, գրանցվել է 1985 թվականի մարտի 15-ին: Այդ ժամանակ էլ. փոստեր և կայքեր գոյություն չունեին, այդ պատճառով այդ դոմենի անունը ոչ ոք չգիտեր:
Ռուսաստանի առաջին դոմեններից է nostalgie.ru, որը գրանցվել է 1996 թվականին, որից հետո սկսեցին այլ դոմեններ ևս հայտնվել: Պետք է նշենք, որ անգամ Microsoft-ը նպատակահարմար չէր համարում ինտերնետի զարգացումը դոմենի անուններով և սկսեց դրանցով հետաքրքրվել միայն 1995 թվականից:
Դոմենների անունները գնալով թանկանում են, քանի որ փնտրման համակարգերը իրենց նախընտրությունը տալիս են վարկանիշով առաջինը գրանցված դոմեններին:
Համաշխարհային գիգանտ Գուգլը գնել է աշխարհում ամենակարճ դոմենի անունը, որպեսզի չինացի օգտատերների համար հեշտ լինի համակարգին միանալը: Անվանումը հետևյալն է՝ G.cn, որը սեղմելով օգտատերերը հայտնվում են Գուգլի էջում:
Ինտերնետային հասցեն նույնպես պակաս կարևոր դեր չի խաղում ռեսուրսի զարգացման գործում: Որոշ մարդիկ բիզնես են կազմակերպել և զբաղվում են դոմենների անունների գովազդով և վերավաճառքով: Աշխարհում ամենաթանկ ինտերնետ-հասցեն համարվում է PrivateJet.com, որի գինը 30 միլիոն դոլար է: Մի մեծ հոլդինգ ռեկորդային գնով գնեց այն իր բիզնեսը գովազդելու նպատակով: Աշխարհում առաջատար ապահովագրական ոլորտի ինտերնետ ռեսուրս է համարվում Insure.com: Համացանցային հարթակի տերերը մատուցում են մարդկանց կյանքն ապահովագրելու ծառայություն: Դոմենի գինը տատանվում է 16 միլիոնի սահմաններում:
Սենմեյ Վեդը, ով զբաղվում էր Գուգլի առաջխաղացմամբ, անասելի երջանիկ էր, երբ իր փոստին եկավ նամակ, որը հաստատում էր, որ Google.com դոմենի անունն ազատ է: Ձեռքբերման գինը կազմեց ընդամենը 12 դոլար: Սակայն Վեդը երկար ուրախանալ չկարողացավ, որովհետև Google Domains-ը նախկին աշխատակցին գնումը չեղարկելու մասին նամակ ուղարկեց: Նամակում նշվում էր, որ Google.com դոմենը գնվել է մեկ ուրիշի կողմից: Նրա 12 դոլարը վերադարձրին հենց նույն օրը, սակայն Վեդը դա ուղղակի չստացված գործարք համարեց: Հեղինակը նշում է, որ մինչև 1995 թվականը դոմենի անունը գրանցելն անվճար էր, իսկ դրանից հետո դոմեններ վաճառելու իրավունքը գնվեց Network Solutions ընկերության կողմից: Սկզբում դոմենների վաճառքի գինը սկսվում էր 100 դոլարից, իսկ հետո ընկավ մինչև 70 դոլար:
Ցանցում գրանցված է մոտ 250 միլիոն դոմենի անուն: Ամեն տարի դրանց քանակն աճում է 12%-ով: Ինտերնետում գործառնում են մոտ 26,5 միլիոն կայքեր:
Ծրագրավորող Նիկ Բերին վեբ հարթակի հետ կապված հետաքրքիր փաստեր է հրապարակել: .Com գոտիում անվան միջին երկարությունը կազմում է 12 սիմվոլ, իսկ .Net գոտիում՝ 11: Դոմենի անունների մոտ 12%, որոնք գտնվում են .Com գոտում իրենց անվան մեջ «միացման գծիկ» են պարունակում: 2-րդ մակարդակի դոմենի անունների մեծամասնության մեջ առկա է «Е» տառը: Կայքերի մեծամասնության անունը սկսվում և վերջանում է «S» տառով: .Com գոտիում գրանցված դոմենների անունների միայն 9% է իր մեջ թիվ պարունակում:
 Հետաքրքրաշարժ և զվարճալի դոմեններ
 Ուելսի գյուղերից մեկի դոմենը անգամ չփորձեք կրկնել՝ http://www.llanfairpwllgwyngyllgogerychwyrndrobwyll-llantysiliogogogoch.com
Ամենատարօրինակ դոմեններից մեկը՝ 111111111111111111111111111111111111111111111111111111111111.com
penisland.net, որը թարգմանաբար նշանակում է գրիչների կղզի:
Թվերի երկրպագուների դոմենը՝ 141592653589793238462643383279502884197169399375105820974944592.eu

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016