5 մթերք, որոնք ծերացնում են մեզ

Բացառելով այս հինգ ամենավնասակար մթերքները՝ կարելի է ոչ միայն նիհարել, այլև բարելավել մաշկի վիճակն ու ավելի երիտասարդ երևալ: Այն, ինչ մենք օգտագործում ենք սնվելիս ամեն օր, ազդում է մեր օրգանիզմի վրա, հատկապես արտաքինի և ինքնազգացողության վրա:

8/23/2016 1590 դիտում ID # 13530224
Փաստեր Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Մեր օրերում բազմաթիվ բնական մթերքներ կոնսերվանտներով են փոխարինվում, ինչը վնասում է մեր առողջությանը:

1. Տրանսճարպեր

Տրանսճարպերի մեծ քանակություն է պարունակվում կարտոֆիլի ֆրիում, չիփսերում, կրեկերներում, մարգարինի մեջ, տորթերում: Տրանսճարպերի օգտագործումը հանգեցնում է գիրացման և սրտի հիվանդությունների:
Բժշկության դոցենտ Տիմոտի Հարլանը՝ Թուլեյնի համալսարանից, պնդում է, որ տրանսճարպերը հանգեցնում են օրգանիզմում բորբոքային գործընթացների առաջացմանը:
Նրա կարծիքով ծերացումը քրոնիկ բորբոքային վիճակ է, այդ պատճառով մարդիկ, ովքեր շատ են տրանսճարպեր օգտագործում, իրենց հասակակիցներից ավելի մեծ են երևում:

2. Գլյուկոզային-ֆրուկտոզային օշարակ

Այս սիրոպը, որը շաքարավազի էժանագին փոխարինող է, պարունակվում է քաղցրեղենի, քաղցր գազավորված ըմպելիքների և պահածոների մեջ: Գլյուկոզային-ֆրուկտոզային օշարակը լավացնում է սննդի համն ու երկարացնում պահպանման ժամկետը: Սրա չարաշահումը կարող է հանգեցնել լյարդի և սրտի հիվանդությունների, ինչպես նաև կարիեսի առաջացման: Բժիշկ Մարկ Հեյմանը՝ ֆունկցիոնալ բժշկության Կլիվլենդյան կլինիկայի տնօրենը, պնդում է, որ այս օշարակով մթերքների կիրառումը կարող է բերել վաղաժամ ծերացման:
Նա խորհուրդ է տալիս գնած տորթերը փոխարինել շատ կակաո պարունակող, բարձրորակ շոկոլադով, իսկ շաքարը՝ մեղրով: Եվ չհրաժարվել մրգերից, եթե քաղցր եք ցանկանում:

3. Աղ

Աղը վնասակար մթերք է, որը ջուրը թողնում է օրգանիզմում և դառնում հիպերտոնիայի պատճառներից մեկը:
Ջորջիայի բժշկական քոլեջի հետազոտողները պնդում են, որ աղի չարաշահումն արագացնում է ծերացման գործընթացը:
Եթե կարծում եք, որ առանց աղի կերակուրը համեղ չի լինի, ապա սխալվում եք: Աղի փոխարեն կանաչի և համեմունքներ ավելացրեք, միսը կիտրոնի հյութով ցողեք և այլն:

4. Վերամշակված միս

Խանութներում վաճառվող շատ մսամթերքներ՝ երշիկ, խոզապուխտ, բեկոն և այլն, պարունակում են կոնսերվանտներ, որոնք հանգեցնում են մաշկի հետ խնդիրների և բորբոքումերի օրգանիզմում: Եթե այդսպիսի մթերքներ եք օգտագործում, օրգանիզմը կոլլագեն չի արտադրում, որը կյանքի համար անհրաժեշտ սպիտակուց է:
Մսային դելիկատեսների փոխարեն ձուկ օգտագործեք: Դա կօգնի ձեզ ամրացնել առողջությունն ու երկարեցնել երիտասարդությունը:

5. Ալկոհոլ

Ալկոհոլը վերամշակվում է լյարդի միջոցով, որը չեզոքացնում է տոքսինները: Սակայն հաճախակի օգտագործման դեպքում այն չի կարողանում պայքարել ամբողջի դեմ, քանի որ իրեն վերականգնվել է պետք: Այն, ինչը չի վերամշակվել, ի հայտ է գալիս մաշկի վրա՝ կնճիռների, դերմատիտների, կարմրության տեսքով:

Ընդհանրացնելով կարելի է եզրակացնել՝ ճիշտ ընտրեք սննդամթերքները, կարդացեք բաղադրությունը, հաճախակի օգտագործեք բանջարեղեն և միրգ։

Հրապարակումներ։ 20

+374 44 610 610 +374 55 055 455 marketing@biobio.am Վեբ կայք

Ինչպե՞ս ազատվել դեմքի այտուցներից

Biobio Armenia 8/26/2016