Վատ մտքերը վտանգավոր են կյանքի համար

Մանկուց մեզ սովորեցրել են վատ արարքներ չգործել. չկռվել, չգողանալ և այլն, սակայն, չգիտես ինչու, մեզ չեն սովորեցրել վատ չմտածել։ Կհարցնեք՝ ինչու, եթե բացի ինձնից ոչ ոք չգիտի, թե ինչ եմ մտածում։

12/7/2016 2448 դիտում ID # 26302396
Ժամանց
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Պատասխանը պարզ է. այդ մտքերը հանդիսանում են մեր գործողությունների ալգորիթմերը, այլ կերպ ասած՝ միտքն ամենի սկիզբն է։
Հենց այդ պատճառով էլ պետք է սովորել ճիշտ մտածել և վերահսկել գլխում ընթացող մտքերի շարանը:
Գլխում կարգուկանոն ստեղծելն ու այդ վիճակը միշտ պահպանելը Ձեզ միայն երջանկություն ու սեփական կյանքից բավականության զգացողություն կպարգևի։
Այնպես որ, ամեն ինչ հեշտ է, սակայն միայն նրանց համար, ովքեր իսկապես հավատում են, որ մտքերով կարելի է ղեկավարել և դրանք պետք է ճիշտ ուղղորդել։ Հավանաբար Ձեր կյանքում եղել են պահեր, երբ վատ տրամադրությունը Ձեր շուրջն ամեն ինչ մռայլ է ցույց տվել, երբ Ձեզ խեղդել է վիրավորանքը, չարությունը, նախանձը, դժգոհությունը, եղել են նաև պահեր, երբ ցանկացել եք գրկել ողջ աշխարհը, ուրախացել ամեն մանրուքով, ամեն ինչում միայն լավը տեսել։
Հասկացե՞լ եք արդյոք, որ յուրաքանաչյուր իրավիճակ ծնվել է հենց Ձեր գլխում, որ գործողությունների հերթականությունը հետևել է Ձեր մտքերի զարգացմանը:

Երկուշաբթի առավոտ․

Դուք արթնանում եք մտքով, որ պետք է վեր կենալ ու գնալ Ձեր կողմից ատելի աշխատանքի, որտեղ ոչ ոք ոչինչ չի ուզում անել, ղեկավարը միշտ դժգոհ է, աշխատանքի դիմաց ստանում եք կոպեկներ, իսկ այնտեղ հասնելու համար էլ պետք է օգտվեք մարդկանցով լցված երթուղայինից, իսկ ճանապարհներին խցանումներ են։ Անկողնում պառկած արդեն իսկ մտածում եք. «Աստվա՛ծ իմ, երանի այս աշխատանքային շաբաթն էլ շուտ ավարտվի և գան հանգստյան օրերը»։ Ի դեպ, երեկոյան Դուք կարող եք նկատել, որ օրը կրկին չստացվեց։

Վերլուծենք մտքերը.

Սկսենք նրանից, որ Դուք անհամբեր սպասում եք հանգստյան օրերին։ Գիտակցու՞մ եք արդյոք, որ ցանկանում եք կրճատել Ձեր կյանքը։ Մտածեք այդ մասին։ Գուցե ճիշտ կանեք փոխե՞ք աշխատանքը։
Բացի այդ, Դուք կանխատեսում եք օրվա անհաջողությունները և այդպես էլ տեղի է ունենում։ Չէ՞ որ մտքերն իրականանում են և ընդամենը մեկ բացասական միտքը իր հետևից բերում է մի ամբողջ շարք։
Այս ամենից խուսափելու համար նախևառաջ սովորեք զատել Ձեզ տրվող ինֆորմացիան և հետևել, թե ինչ է այն Ձեր մեջ արթնացնում, ինչի մասին է ստիպում մտածել։
Պարզապես զերծ մնացեք բացասական ինֆորմացիայից, որը Ձեզ համար ոչ մի արժեք չունի, այլ միայն խցանում է ուղեղը։ Ավելի հեշտ է միտքը զբաղեցնել Ձեր հայեցողությամբ՝ հստակ ընտրելով օգտակար, զարգացնող ինֆորմացիա։
Ավելի շատ դիտեք, կարդացեք ու լսեք այն, ինչը Ձեզ երջանկություն ու դրական էմոցիաներ է հաղորդում, ինչը օգնում է զարգանալ, ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես։

Իսկ ինչպե՞ս անտեսել բացասականը և այն փոխարինել դրականով։

Միշտ, երբ զգում եք, որ Ձեզ սկսում են տիրապետել վատ մտքերը, փորձեք դրականի մասին մտածել, մի՛ սպասեք վատ տրամադրությանն ու արցունքներին, գործեք մինչև նման իրավիճակի հասունացումը, այդ դեպքում ոչ ոք չի կարող ազդել Ձեր կյանքի վրա և այն շեղել վատ հունով։
Որպեսզի սովորեք վերահսկել մտքերը, անհրաժեշտ է պրակտիկա։ Պետք է կարողանաք ժամանակ հատկացնել ուշադրությունը կենտրոնացնելու վարժություններին։
Հաճախ կենտրոնացեք ինչ- որ լավ բանի վրա, լավը փնտրեք ամենուր և ամեն ինչում։ Հիշե՛ք, որ ամենը, ինչը կարող է փչացնել Ձեր կյանքը, գտնվում է բացառապես Ձեր գլխում, այդ պատճառով էլ եկեք փորձենք անտեսանելին պահել հսկողության տակ։

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016