Երկվորյակ ծնունդ

Յուրաքանչյուր երեխա ծնվում է մոր ձվաբջջի և հայրական սերմնաբջջի միաձուլման արդյունքում: Կանանց մոտ դաշտանային ցիկլի ընթացքում հասունանում է մեկ ձվաբջիջ, հետևաբար ծնվում է մեկ երեխա:

11/10/2018 1785 դիտում ID # 27614242
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Բնական ճանապարհով երկվորյակները զարգանում է մի քանի տարբերակով.
Առաջին տարբերակ, երբ երկվորյակները զարգանում են երկու ձվաբջջից:
Երկրորդ տարբերակ, երբ մեկ ձվաբջջի հետ բեղմնավորվում է երկու սերմնաբջիջ:
Լինում են դեպքեր, երբ սովորական ձևով բեղմնավորված մեկ ձուն բաժանվում է երկու առանձին օրգանիզմի` բացարձակապես նույնական գենետիկ նյութով: Արդյունքում ծնվում են նույնանման երկվորյակներ:
Այս գործընթացի զարգացման պատճառները դեռևս պարզաբանված չեն:
Երկվորյակներ ունենալու հավանականությունը կախված է ժառանգականությունից: Այն հիմնականում փոխանցում են կանայք: Կարևոր նշանակություն ունի նաև կնոջ և ամուսնու գեների համադրումը, դրանց կազմը և սերնդից սերունդ փոխանցվելու հավանականությունը:
Արհեստական ճանապարհով երկվորյակների զարգացումը տեղի է ունենում այլ կերպ: Այս ճանապարհով բազմապտուղ հղիության հավանականությունը մեծ է: Արհեստական ճանապարհով հղիությունը կիրառվում է կանանց անպտղությունը բուժելու նպատակով: Օվուլյացիայի՝  ձվազատման և ֆոլիկուլի աճը խթանելու համար կանայք խմում են հատուկ դեղեր:
Խթանող դեղորայքի հետ մեկտեղ բժիշկը փորձում է հնարավորինս շատ բեղմնավորված ձվեր աճեցնել և դրանք պահեստավորել, քանի որ ոչ բոլոր ձվերն են փորձարկման խողովակի մեջ կենդանի մնում և հետո ոչ բոլոր սաղմերն են ամրանում արգանդի պատին: Հետևաբար, արգանդի մեջ դրվում է մի քանի բեղմնավորված ձու: Այդ պահից սկսած կանայք պետք է լինեն մշտական հսկողության տակ, որպեսզի խուսափեն վտանգներից, ինպիսիք են՝ ձվարանների կիստան, արյունահոսությունը, վիժումը և այլն: Միայն մասնագետը պետք է ընտրի դեղը, սահմանի դոզան և վերահսկի բուժման գործընթացը:
Բացարձակապես առողջ կնոջ մոտ այդ դեղամիջոցները հաճախ կարող են առաջացնել ձվարանների կտրուկ աճ, ցավ, կիստաների առաջացում և այլն:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018