Հարսանիք «Հարի Փոթերի» ոճով. իսկական հրաշք

«Հարի Փոթերը» իսկապես հրաշքի ստեղցագործություն է, որն իր կախարդական պատմությամբ միլիոնավոր երկրպագուներ ունի: Նրանց թվին են պատկանում նորապսակներ Քեսսի և Լյուիս Բայրոնները:

9/2/2016 2137 դիտում ID # 31147021
Ժամանց
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Անգլիայի Ստոկպորտ քաղաքից այս սիրահարների զույգը որոշեց իրենց հարսանիքը կախարդական ոճուվ կազմակերպել, և դա ստացվեց իրենց մոտ:
Քեսսի և Լյուիս Բայրոնները երկու տարուց ավել էին պատրաստվում իրենց թեմատիկ հարսանիքին` կանոնավոր Ebay-ում և տարատեսակ խանութներում փնտրելով անհրաժեշտ պարագաներ իդեալական հարսանիք կազմակերպելու համար:

Հարսանիքը տեղի է ունեցել "The Midland" հյուրանոցում, որը ժամանակավորապես վերածվել էր Հոգվարթսի: Սիրահարները սրտրատրոփ են վերաբերվել բոլոր մանրուքներին, և այդ իսկ պատճառով արարողությունը լի էր համապատասխան կախարդական ատրիբուտներով: Օրինակ վտանգավոր «հանցագործների» որոնման կատակային հայտարարությամբ:

Կոշիկները նույնպես թեմատիկայի մեջ են:

Հարսնացուի եղունգները զարդարված էին «մահվան պարգևների» նշաններով:

Գուլպաների կապերը Հոգվարթսի զինանշանով էին:

Ծաղկեփնջերը և փեսացուի զարդերը պատրաստված էին թղթերից, ինչի համար հարսնացուն ստիպված էր կտրել սիրելի գրքի մեկ հին օրինակ:

Քեսսի և Լյուիս Բայրոններն ամուսնական հավատարմության երդումը տվել են Հոգվարթսի դրոշի տակ: Հրավիրված բոլոր 130 հյուրերը նվեր էին ստացել սիմվոլիկ կախարդական փայտիկներ:

Սեղանները զարդարված էին փոթերյան ռեկվիզիտներով, իսկ հարսանեկան տորթը փոթերիանայի երկրպագուներին հայտնի Սեվերուս Սնեյպի «Հավերժ» թեմայով էր:

Այս կախարդական հարսանիքն իսկապես հրաշքի էր նման:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016