Նեղ կոնքի առաջացման պատճառները

Գոյություն ունի բնածին նեղ կոնք: Բացի այդ, նեղ կոնքի պատճառ կարող է լինել թերսնուցումը մանկական հասակում, մանկական հիվանդությունները՝ ռախիտ, պոլիոմիելիտ և այլն: Նեղ կոնքի զարգացման պատճառներից կարող են լինել հոդերի և կոնքի ոսկրերի ամբողջականության խախտումը՝ կոտրվածքներ ուռուցքներ, տուբերկուլյոզը: Կոնքի անոմալիաները կարող են առաջանալ նաև ողնաշարի դեֆորմացիայի (կիֆոզ, սկոլիոզ) հետևանքով:

12/19/2018 2024 դիտում ID # 31894865
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Կոնքի չափերը.

Կանանց կոնսուլտացիայում հատուկ ուշադրություն է դարձվում հատկապես կոնքի չափերի վրա, քանի որ այն ունի ախտորոշիչ նշանակություն: Կոնքը չափում են հատուկ գործիքով, որը կոչվում է կոնքաչափ:
Կոնքաչափման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել ոսկորների հաստությունը: Եթե անհրաժեշտ են լրացուցիչ տվյալներ ստանալ կոնքի չափի վերաբերյալ՝ ըստ պտղի գլխի չափի, ոսկորների, հոդերի դեֆորմացիայի, ապա կատարվում է կոնքի խոռոչի ռենտգեն հետազոտություն, բայց դա կատարվում է միայն խիստ ցուցման դեպքում: Կոնքի չափի և գլխի չափի համապատասխանությունը կարելի է որոշել նաև ուլտրաձայնային հետազոտության միջոցով:
Որոշ դեպքերում չափումներ են կատարում նաև հեշտոցային հետազոտության ժամանակ:

Նեղ կոնքի ազդեցությունը հղիության և ծննդաբերության ընթացքում.

Նեղ կոնքն անբարենպաստ է ազդում միայն հղիության վերջին ամիսներին: Պտղի գլուխը չի մտնում կոնք խոռոչի մեջ և անընդհատ աճող արգանդը բարձրանում է, որի հետևանքով հղին սկսում է ավելի դժվար շնչել: Նորմալ կոնքով հղիների մոտ այս երևույթը բացակայում է: Նման հղի կանանց արգանդը ավելի շարժուն է, որի արդյունքում էլ պտուղն իր դիրքը փոխում է, և հաճախ այն կարող է լինել հետույքային կամ լայնակի:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018