Առակ 3 ընկերների մասին

Մի մարդ 3 ընկեր ուներ: Առաջին երկուսին նա շատ էր հարգում և սիրում, իսկ երրորդին վերաբերվում էր  արհամարհանքով:

9/3/2016 4682 դիտում ID # 35970859
Ժամանց
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Եվ ահա, մի օր, այդ մարդու մոտ եկան թագավորի ծառաները և փոխանցեցին թագավորի հրամանը` ներկայանալ իրեն և հաշիվ տալ 10.000 տաղանդ պարտքի համար: Այդքան գումար չունենալով` մարդը դիմեց ընկերներին:
Առաջինը պատասխանց հետևյալ կերպ.
-Ես առանց քեզ էլ շատ ընկերներ ունեմ, գնում եմ նրանց հետ զվարճանալու: Տվեց նրան 2 մանրադրամ, - ավել ոչինչ քեզ տալ չեմ կարող:
Երկրորդն ասաց.
-Ես ինքս գտնվում եմ դժբախտության մեջ և, թերևս, միակ բանը, որ կարող եմ անել, քեզ մինչև թագավորի մոտ ուղեկցելն է: Ավելին ինձանից մի սպասիր:
Եվ միայն երրորդ ընկերը, ում օգնությանը  նա նույնիսկ հույս չէր դնում, պատասխանեց:
-Այն փոքր բանի համար էլ, որ արել էս ինձ համար, ես հետ կվճարեմ  քեզ ամբողջությամբ: Ես ինքս քեզ հետ թագավորի մոտ կգամ, որպեսզի խնդրեմ, որ քեզ քո թշնամիների ձեռքը չտա:
Առաջին ընկերը - կործանանար կիրքն է դեպի հարստության կուտակումը: Այն ոչինչ չի տալիս մարդուն: Միայն թաղման վերնաշապիկ և սավան:
Երկրորդ ընկերը – մարդու հարազատներն ու մոտիկներն են: Միայն դրանք էլ կարող են ճանապարհել մինչև գերեզման:
Իսկ երրորդ ընկերը – մեր բարի գործերն են. միայն նրանք են դառնում Աստծո առաջ մեր միջնորդները, օգնում  հասնել  երկային արքայություն և աղոթում Աստծուն մեզ համար:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016