Հղիության ընթացքում խորիոնալ հեմատոման

Խորիոնալ հեմատոման-պաթոլոգիկ դրսևորում է, որը հանդիպում է հղիության առաջին եռամսակում: Բեղմնավորված պտղաձուն, ընկնելով արգանդի խոռոչ, ամրանում է արգանդի պատին և, մինչև ընկերքի ձևավորվելը, այն պատված է լինում խորիոնալ շերտով: Հենց այս շերտի շնորհիվ է պաշտպանվում սաղմը: Հղիության երկրորդ եռամսյակում խորիոնը վերածվում է ընկերքի:

1/18/2019 1308 դիտում ID # 36989070
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Երբ հղիության ժամանակ առաջանում է խորիոնալ հեմատոմա, մշտապես անհանգստություն պատճառող ախտանիշներից մեկն արյունահոսությունն է, և դա կարող է պատճառ հանդիսանալ ընկերքի շետազատման:
Արյունահոսության պատճառ կարող է դառնալ նաև ընկերքի շերտազատումը: Երբեմն հեմատոման բացահայտվում է ուլտրաձայնային հետազոտության ժամանակ: Հեմատոման իր ծավալով կարող է սպառնալ երեխայի կյանքին և հաճախ հանդիպում է հղիության առաջին եռամսյակում:

Ինչո՞ւ է խորիոնալ հեմատոման առաջանում հղիության վաղ շրջանում:

Խորիոնալ հեմատոմայի առաջացման պատճառներից կարող են լինել՝ բորբոքային հիվանդությունները, հորմոնալ համակարգի խանգարումները, հոգեբանական սթրեսները, և նույնիսկ սեռական հարաբերությունը:
Երբ այս պատճառներից որևէ մեկն ազդի բեղմնավորված պտղաձվի վրա կամ որևէ պատճառով տեղի ունենա արգանդի արյունատար անոթների պատռվածք, ապա առաջացած արյունը, կուտակվելով խորիոնալ շերտի մեջ, պատճառ է դառնում խորիոնալ հեմատոմայի:
Իհարկե, շուտ հայտնաբերելու և ախտորոշելու դեպքում հնարավոր է կանխել այն: Բուժման նպատակով օգտագործում են սպազմոլիտիկներ՝ Magne B6: Օրգանիզմի իմունիտետը բարձրացնելու համար նշանակում են վիտամինային կոմպլեքսներ: Պտղի սնուցման որակի բարելավման և հիպոքսիան կանխելու համար նշանակում է ակտովեգին:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018