Դաշտանը և արտարգանդային հղիությունը.

Բեղմնավորված պտղաձվի ամրանալն արգանդից դուրս պահանջում է միայն վիրաբուժական միջամտություն, որի արդյունքում կամ հեռացնում են սաղմը, կամ վերականգնում վնասված արգանդափողը:

2/10/2019 853 դիտում ID # 37099068
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Բեղմնավորման և պտղաձվի ոչ նորմալ ամրացման դեպքում կիրառվում են բուժման մի քանի եղանակներ՝
Միլկինգ - Օգտագործվում է այն դեպքում, երբ սաղմն արգանդափողի ելքի մոտ է գտնվում:
Տուբէկտոմիա - Կիրառվում է սաղմի մասնակի կամ ամբողջական հեռացման համար և օգտագործվում է, երբ հիվանդի կյանքին վտանգ է սպառնում: Այս եղանակով հեռացվում է նաև արգանդափողը սաղմի հետ միասին, իսկ հազվադեպ դեպքում՝ ձվարանի հետ միասին:
Լապարոսկոպիան ամենաժամանակակից եղանակներից մեկն է, որի ժամանակ հեռացվում են վնասված հյուսվածքները, իսկ առողջները պահպանվում են:
Սաղմը հեռացնելուց հետո կինն անցնում է վերականգնողական բուժում, որի ժամանակ ընդունում է ցավազրկողներ, հակաբիոտիկներ և վիտամինային պրեպարատներ՝ նախատեսված մարմինը բարելավելու և արագ վերականգնելու համար:
Վիրահատությունից անմիջապես հետո տեղի է ունենում արյունային արտադրություն հեշտոցից, որը պայմանավորված է կատարվող միջամտությունից: Վիրահատությունից հետո դաշտանը սկսվում է 25-ից 40 օր հետո: Այս ժամանակահատվածում արյունահոսությունը խոսում է բարդությունների առաջացման և հնարավոր վարակի մասին, ուստի անհրաժեշտ է դիմել բժշկական օգնության:
Լապարոսկոպիայի դեպքում դաշտանը կարող է ուշանալ մինչև 2 ամիս: Ամեն ինչ կախված է պաթոլոգիայի բարդությունից, կնոջ վիճակից: Վերականգնման գործում կարևոր դեր է խաղում նաև սթրեսային և կնոջ հուզական վիճակը:

Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018