Ինչպե՞ս ազատվել դեմքի այտուցներից

Օգտակար դիմակներ դեմքի համար: Դեմքի այտուցներն առաջանում են ամենատարբեր պատճառներով՝ սկսած հոգնածությունից, մինչև լուրջ հիվանդություններ: Այս խնդրից ազատվելու համար նախ և առաջ պետք է պարզել պատճառը:

8/26/2016 2047 դիտում ID # 38193180
Առողջություն Գեղեցկություն եվ խնամք
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Հաճախ այտուցները հայտնվում են առավոտյան, սակայն լինում են դեպքեր, երբ դրանք պահպավում են ամբողջ օրվա ընթացքում և մարդուն էսթետիկ անհարմարություն են պատճառում: Ո՞ւմ է հաճելի ամբողջ օրը ման գալ այտուցված աչքերով:
Պետք է հետազոտվել և պարզել այտուցների առաջացման պատճառը, hետո դրանից ելնելով ինչ-որ քայլեր ձեռնարկել:
Դեմքի այտուցները կանխարգելելու համար նախ պետք է հետևել մի քանի կանոնների.
1. Քնել ավելի բարձր բարձի վրա, կամ ընտրել ավելի բարձր գլխամաս ունեցող ներքնակ: Դա թույլ է տալիս քնի ժամանակ գլուխը վեր պահել, որի արդյունքում հեղուկը չի կուտակվի դեմքի հյուսվածքներում:
2. Նվազագույնի հասցնել աղի և դրա բարձր պարունակություն ունեցող մթերքների օգտագործումը, քանի որ այն հեղուկն օրգանիզմում է պահում:
3. Եթե ձեր դեմքը հակված է այտուցվելուն, ապա աշխատեք գիշերը քիչ ջուր խմել, քանի որ երիկամները չեն հասցնում դրանք վերամշակել, և դրանց կուտակումը մասամբ արտացոլվում է ձեր դեմքին:

Հիվանդությունների հետ չկապված այտուցներից կարելի է ազատվել հասարակ կոսմետիկ դիմակների միջոցով, որոնք պատրաստվում են տան պայմաններում:

Հրապարակումներ։ 20

+374 44 610 610 +374 55 055 455 marketing@biobio.am Վեբ կայք

Ինչպե՞ս ազատվել դեմքի այտուցներից

Biobio Armenia 8/26/2016