Զրույցը երեխայի հետ հղիության ընթացքում և ծննդաբերությունից հետո

Շատ հաճախ ծնողները չեն խոսում չծնված երեխային հետ, քանի որ նրանք ամենևին էլ համոզված չեն, որ երեխան որովայնում կարող է հասկանալ և զգալ:

12/11/2018 2029 դիտում ID # 55365937
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Չինաստանում ՝ երեխայի տարիքը հաշվարկում են հղիության պահից, և ոչ թե ծննդյան օրից: Նրանք երեխային ճանաչում են, որպես լիարժեք մարդ դեռևս արգանդում, և նման զրույցn ընդունված է: Այսպիսով, հղիության կեսին հայրը իր չծնված երեխային մանրամասնորեն պատմում է ընտանիքի, երեխաների քանակի, նյութական հարստության մասին, և եթե ընտանիքում կան դժվարություններ, ապա նա կարող է խնդրել, որ նա չծնվի, այլ հեռանա:
Մեր երկրում յուրաքանչյուր երեխա համարվում էր Տիրոջ օրհնությունը ընտանիքի համար: Հատկապես բարդ իրավիճակում երիտասարդ կինը, ով սպասում է իր առաջնեկին, պետք է երգի, աղոթի, խոսի նրա հետ: Զրույցն ավելի հեշտ է դառնում, երբ երեխան շարժվում է, և մայրն իր հետ երկխոսության զգացում է ունենում: Սակայն նույնիսկ այդ պահին կնոջը դժվար է խոսքեր գտնել երեխայի հետ զրույցի համար: Դուք կարող եք երգել, կարդալ հեքիաթներ կամ շատ պարզ բառերով խոսել այն մասին, թե ինչ է տեղի ունենում իր շուրջը: Կարող եք նրա հետ խոսել հրթական հետազոտության մասին: Եթե անհանգստանում եք դուք, անհանգստանում է նաև նա: Նույնիսկ փորձաքննությունից առաջ երեխային պետք է պատմել առաջիկա ընթացքի մասին, թե որտեղ է տեղի ունենալու, որքան երկար է այն տևելու, ինչի համար է անհրաժեշտ: Ուլտրաձայնային հետազոտությունները ցույց են տվել, որ արգանդում գտնվող երեխաները շատ տարբեր կերպ են վարվում. ոմանք հանգիստ են քնում, իսկ մյուսները շատ են շարժվում, կամ կարծես թաքնվում են:
Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ երեխաները շատ հանգիստ են այն ժամանակ, երբ նրանց մայրերը հետազոտությունից առաջ պատմել են առաջիկա ընթացակարգի մասին:
Հարկավոր է երեխայի հետ խոսել նրա ծննդի մասին, թե ինչպես են ծնողները սպասում իր ծննդյանը, ինչ է պատրաստված նրա համար, ինչ են գնել տատիկը եղբայրները և այլն: Պետք է հասկանալ, որ երեխան ծննդաբերության ակտիվ մասնակիցն է, ուստի անհրաժեշտ է խոսել երեխայի հետ և խնդրել նրա օգնությունը: Երեխայի հետ զրույցը չպետք է ընդհատվի ծննդյան պահին, քանի որ երեխան ծննդաբերությունից հետո տեսնում, լսում, զգում է այն խոսքերը, որ հայրը կամ մայրը ասում են իրեն, այն զգացումները, ուրախությունը, և դրանք դառնում են ծնողի «օրհնությունը երեխայի ամբողջ կյանքի համար»:
Արևմտյան հոգեթերապևտիկ պրակտիկայում սովորաբար խոսում են ամենաերիտասարդ տարիքի երեխաների հետ, այդ թվում նաև նորածինների հետ: Կան իրավիճակներ, երբ ծննդաբերությունից հետո երեխային չեն տանում իր մայրիկի մոտ, և նա զգում է, որ շփումը կտրվել է, նա չի ուզում վերցնել կուրծքը: Այս դեպքում կարիք չկա անհանգստանալու և խուճապի մատնվելու. դուք պետք է զրուցեք երեխայի հետ, բացատրեք նրան, թե ինչու եք բաժանվել, գուցե նույնիսկ նրան ներում խնդրեք նրանից:
Ընդհանուր առմամբ, զրույցը ծնողների և երեխայի միջև հարաբերություններն ամուր պահելու հիմքն է, ուստի ավելի լավ է շուտ ու դրականորեն կառուցեք այդ հարաբերությունները:
Գտե՛ք խոսքեր Ձեր երեխայի հետ շփվելու համար:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018