Հարցում Google-ին փոստի միջոցով

Հայրն ու որդին ամառային ճամբարում հանգստանալու ընթացքում ցանկանում են ձեռք բերել Deichhörnchen բառի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն: Ինտերնետ կապ սակայն նրանք չեն ունենում և որոշում են դիմել մի խենթ քայլի. Google-ից հարցում կատարել ոչ ավանդական ձեևով` փոստով:

8/31/2016 1160 դիտում ID # 55771626
Ժամանց
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Նրանք նամակ են գրում ձեռքով և այն ուղարկում Համբուրգ: Յոթ օր չանցած՝ նրանք ստանում են պատասխան, որը նույնպես ձեռագիր տարբերակով էր գրված: 
Հարցում կատարողները, սակայն, սխալվել էին մեկ տառով և սկյուռիկի փոխարեն (Eichhörnchen) հարցում էին կատարել գոյություն չունեցող մի կենդանու մասին, որը իբրև թե բնակվում է ջրամբարում (Deichhörnchen):
Ձեզ ենք ներկայացնում հարցման մոտավոր թարգմանությունը.
«Բարև, Գո՛ւգլ,
Մենք այս պահին, ցավոք սրտի, չունենք ինտերնետ կապ, սակայն ցանկանում ենք ստանալ տեղեկատվություն Deichhörnchen-ի մասին. ի՞նչ կենդանի է, որտե՞ղ է բնակվում, ինչո՞վ է սնվում: Մենք գիտենք, որ Ձեր բիզնեսը գոյատևում է գովազդների շնորհիվ, այդ իսկ պատճառով գովազդը կարող եք ուղարկել միանգամից նամակի մեջ՝ փոստով:
Նախապես շնորհակալություն ենք հայտնում»:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016