Ինչպե՞ս քնել հղիության ժամանակ:

Հղիությունը յուրաքանչյուր կնոջ համար կյանքի լավագույն շրջաններից մեկն է: Հղիության ժամանակ կնոջ մարմինը սկսում է վերափոխվել, ձևափոխվել և կարող է առաջանալ խանգարումներ, հատկապես՝ քնի հետ կապված, քանի որ ապագա մայրիկներին անհանգստացնում է այն, թե ինչպես է պետք քնել, որպեսզի չվնասեն ապագա երեխային:

10/16/2018 2883 դիտում ID # 65349489
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Ամբողջ հղիությունը բաժանվում է երեք շրջանի, որոնցից յուրաքանչյուրը բնութագրվում է իր սեփական հատկանիշներով: Հղիության ժամանակ, հատկապես անցումային շրջաններում՝ մի եռամսյակից մյուս եռամսյակն անցնելիս կանայք դառնում են շատ քնկոտ. մասնագետների կարծիքով նրանք այդ ժամանակ ուժեր են հավաքում և օրգանիզմը նախապատրաստվում են ծննդաբերության:
Քնկոտությունն ու դանդաղաշարժությունը նկատելի են դառնում հատկապես առաջին եռամսյակում. դա նորմալ ռեակցիա է, և այդ վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է լավ՝ լիարժեք քնել, որպեսզի չզգաք հոգնած և դեպրեսիվ, անհրաժեշտ է քնել այն դիրքում որը ձեզ հարմար է:
12 շաբաթական հղիությունից հետո կանայք սովորաբար իրենց լավ են զգում, անհետանում են տհաճ երևույթները, տոքսիկոզը: Հղիության երկրորդ եռամսյակում փոփոխություններն ավելի նկատել են դառնում՝ փորը գնալով մեծանում է, ավելանում է ֆիզիկական քաշը, ցավեր են նկատվում պոչուկի հատվածում: Հիմա արժե մտածել, թե ինչպես պետք է քնել հղիության երկրորդ եռամսյակում: Հիշեցնենք, որ այս շրջանում փորի քնելը լավագույն տարբերակը չէ, քանի որ կարող եք ճնշել երեխային՝ Ձեր քաշի ավելացման պատճառով: Բժիշկների կարծիքով լավագույն տարբերակը մոր և երեխայի համար ձախ կողքի և մեջքի քնելն է: Բացի այդ, կարևոր է հաշվի առնել անուղղակի գործոնները, այսինքն՝ քնելուց 10-15 րոպե առաջ անհրաժեշտ է օդափոխել սենյակը, ընտրել հարմարավետ ներքնազգեստ, որ պատրաստված լինի բնական նյութերից, վերցնել բամբակյա բարձ, որպեսզի ողնաշարը ստանա իրեն հարմար դիրք: Բժիշկները խորհուրդ են տալիս նաև օգտագործել հատուկ ծածկոցներ՝ նախատեսված հղի կանանց քնելու համար, քանի որ դրանք շատ թեթև են և հարմար: Հղի կնոջ համար նախատեսված անկողնային պարագաները, ինչպես նաև հագուստը և ներքնազգեստներն ունեն առանձնահատկություններ. դրանք ապահովում են առավելագույն հարմարավետություն, հանգստություն և լիարժեք քուն:

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոնում կատարվում են հղիությանը վերաբերող բոլոր տեսակի ծառայությունները: Զանգահարեք (010) 744802 հեռախոսահամարով, կամ այցելեք Անդրանիկի փող., 2ա/1 շենք (Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան, 19 պոլիկլինիկայի հարևանությամբ)



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018