Ինչո՞ւ երազանքները չեն իրականանում

‹‹Եթե ձեր երազանքը չի կատարվել, ապա այն դեռևս վճարված չէ››: Տիեզերքից այն կողմ երազանքների խանութ կար: Այնտեղ ցուցանակ չկար և երկար ժամանակ է, ինչ քշվել էր փոթորկից, իսկ տեղը նորը չէին փակցրել, քանի որ յուրաքանչյուրն էլ գիտեր, որ այդտեղ երազանքներ են վաճառում:

8/29/2016 1866 դիտում ID # 83009267
Ժամանց
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Խանութի տեսականին բազմաքանակ էր. այստեղ կարելի էր գնել գրեթե ամեն ինչ՝ հսկայական զբոսանավեր, բնակարաններ, ամուսնություն, ընկերություն, փոխնախագահի պաշտոն, փող, երեխաներ, սիրելի աշխատանք, գեղեցիկ կազմվածք, հաղթանակ մրցույթում, մեծ մեքենաներ, իշխանություն, հաջողություն և շատ ու շատ ուրիշ բաներ: Չէր վաճառվում միայն կյանք և մահ. դրանով զբաղվում էր գլխավոր գրասենյակը, որն այլ մոլորակում էր գտնվում:
Խանութի յուրաքանչյուր այցելու (կան նաև այնպիսիները, ովքեր ուղղակի նստում են տանը և երազում) նախ և առաջ հարցնում էր իր երազանքի գինը:
Գները տարբեր էին. օրինակ սիրելի աշխատանքի գինը կայունությունից և կանխատեսելիությունից հրաժարումն էր, պատրաստակամությունը՝ ինքնուրույն պլանավորել և կառուցելու սեփական կյանքը, սեփական ուժերին հավատը և թույլ տալն աշխատել այնտեղ, որտեղ դուր է գալիս, ոչ թե այնտեղ, որտեղ պետք է:
Իշխանությունն ավելի թանկ էր. պետք էր հրաժարվել մի քանի համոզմունքերից, ամեն ինչին կարողանալ ռացիոնալ բացատրություն գտնել, կարողանալ մերժել ուրիշներին, իմանալ սեփական արժեքը (և այն պետք է բավականին բարձր լիներ), հայտարարել ես-ի մասին՝ չնայած շրջապատի թույլ տալուն կամ չտալուն:
Որոշները տարօրինակ գներ ունեին. օրինակ ամուսնությունը կարելի էր ուղղակի պարգև համարել, իսկ երջանիկ կյանքը թանկ արժեր՝ անդադար պատասխանատվություն սեփական երջանկության համար, կյանքից հաճույք ստանալու կարողություն, սեփական երազանքների ու նպատակների իմացություն, շրջապատին համապատասխանելու ձգտումից հրաժարում, գնահատելու ունակություն, սեփական արժեքի և կարևորության գիտակցում, որոշ ընկերների և ծանոթների կորցնելու ռիսկ. այսինքն՝ մարդ երջանիկ լինելու համար պետք է ինքն իրեն թույլ տար երջանիկ լինել։
Խանութ եկած յուրաքանչյուր մարդ չէ, որ միանգամից պատրաստ էր գնել երազանքը: Որոշ մարդիկ, տեսնելով գինը, միանգամից հիասթափվում էին և հեռանում: Մյուսներն էլ երկար կանգ էին առնում՝ ընկնելով մտածմունքների մեջ, հաշվարկներ անելով և մտածելով, թե էլ որտեղից միջոցներ գտնեն: Ինչ-որ մեկը սկսում էր բողոքել բարձր գներից կամ հետաքրքրվում էր զեղչերով: Կային նաև այնպիսիները, ովքեր տալիս էին բոլոր իրենց խնայողություններն ու ստանում երազանքը՝ գեղեցիկ փաթեթավորված: Երջանիկների վրա մյուսները նախանձով էին նայում՝ բամբասելով այն մասին, թե իբր խանութի տերը նրանց ծանոթն է, և երազանքը հենց այնպես է նրանց հասել, առանց որևէ ջանքի:
Խանութի տիրոջը հաճախ էին առաջարկում իջեցնել գները հաճախորդների քանակը շատացնելու համար, սակայն նա միշտ հրաժարվում էր, քանի որ դրանից կտուժեր երազանքների քանակը:
Երբ խանութի տիրոջը հարցնում էին, թե արդյո՞ք նա չի վախենում սնանկանալ, նա տարուբերում էր գլուխն ու ասում, որ միշտ էլ կգտնվեն համարձակներ, ովքեր պատրաստ են ռիսկի դիմել և փոխել իրենց կյանքը, ովքեր ունակ են հավատալ, որ ունեն ուժ և միջոցներ իրենց երազանքի դիմաց վճարելու համար։
Իսկ խանութի դռան վրա արդեն որքան ժամանակ է մի հայտարարություն էր կախված.

‹‹Եթե Ձեր երազանքը չի կատարվել, ապա այն դեռևս վճարված չէ››:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016