Ամենամեծ հյուրանոցային համարն աշխարհում

Արաբական Էմիրություններն այսօր համարվում են ռեկորդների գրանցման երկիր: Այնտեղ է գտնվում ամենաբարձր շենքն աշխարհում, ամենախորը թունելը, օդային ամենաարագ բլուրները (ատրակցիոն): Տենդենցների համաձայն՝ աշխարհի ամենամեծ հյուրանոցային համարը գտնվում է Արաբական Էմիրություններում:

12/7/2016 2774 դիտում ID # 83414005
Տուրիզմ
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Համարը միավորում է արևմտյան և արևելյան աշտարակները, որոնք կազմում են Atlantis The Palm լեգենդար հյուրանոցի մասը: Այս համարն, իրոք, ունի թագավորական չափսեր. նրա տարածքը գերազանցում է 924 մ2:
Թագավորական համարը շքեղ մի վայր է, որտեղ առկա են հսկվող մուտք և անձնական վերելակ, հյուրասենյակ, որտեղ դրված է սեղան 16 մարդու համար: Այն պատրաստված է փայլազարդ ոսկուց: Բացի այդ, հյուրանոցում կան երկու պատշգամբ, երեք ննջասենյակ, վեց հեռուստացույց, չհաշված՝ DVD-նվագարկիչները և առանձին սանհանգույցները: Համարից երևում են արհեստական ստեղծված Պալմա Ջումեյրա կղզին և Պարսից ծոցը: Բացի այդ, հատուկ համարի սպասարկման համար կա աշխատակիցների առանձին խումբ՝ սեղանապետից մինչև շեֆ-խոհարար:

Շատ քիչ մարդիկ կարող են իրենց նման շքեղություն թույլ տալ, քանի որ համարի մեկ օրվա արժեքն է 50000 դոլար: Սակայն ցանկացողները շատ են: Չնայած գաղտնիությանը՝ հայտնի է դարձել, որ այստեղ հանգստացել են շեյխ Մուհամմադը և Քիմ Քարդաշյանը:

Պալմա Ջումեյրա հյուրանոցը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ շնորհիվ Ամանորի նախօրեին կատարված հրավառության, որն արժեցել է 3 000 000 դոլար. նրա բարձրությունը հասել է աշտարակներին: Պալմաներով արհեստական կղզին համարվում է երկրի այցեքարտը:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016