Առաջադիր ընկերք

Առաջադիր ընկերքը (placenta previa) - ընկերքի ոչ ճիշտ ամրացումն է արգանդի խոռոչում: Առաջադիր ընկերքի դեպքում ընկերքն ամրանում է արգանդի ստորին հատվածում` պտղից ամբողջովին ցածր: Այն հանդիպում է հղի կանանց 0.2-0.9% -ի մոտ:

12/16/2018 3580 դիտում ID # 87648858
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Առաջադիր ընկերքը լինում է մասնակի կամ լրիվ:
Մասնակի առաջադիր ընկերքի դեպքում ընկերքը շոշափվում է մասնակի չափով: Այս դեպքում հնարավոր է լինում նաև շոշափել պտղապարկը:
Լրիվ առաջադիր ընկերքն արգանդի պարանոցը ծածկում է ամբողջությամբ: Այս պաթոլոգիան հանդիպում է շատ հազվադեպ:

Առաջադիր ընկերքի առաջացման պատճառները.

Առաջացման պատճառներից են՝ կրկնվող հղիություները, նախկինում տարած աբորտները, արգանդի լորձաթաղանթի դիստրոֆիկ փոփոխությունները, որոնք բերում են ընկերքի ոչ ճիշտ ամրացմանը, սեռական օրգանների հիվանդությունները, արգանդում ֆիբրոզների առկայությունը, արգանդի հետ կապված վիրահատությունները, նեղ կոնքը և փոքր կոնքի օրգանների հետ կապված հիվանդությունները, առաջնածիների մոտ սեռական օրգանների թերզարգացվածությունը, սրտի, լյարդի, երիկամների հիվանդությունները և այլն:
Առաջադիր ընկերքի յուրահատկությունը կայանում է նրանում, որ արգանադի ստորին հատվածի մկանային շերտի և լորձաթաղանթի կառուցվածքի շնորհիվ ընկերքն ամրանում և տեղակայվում է արգանդի մարմնում և ներթափանցում է ավելի խորը հյուսվածքներ: Արդյունքում արգանդի ստորին հատվածը վերածվում է մի տեսակ անբնական հյուսվածքի, որը դժվար է կրճատվում և հեշտությամբ վնասվում է: Այս պաթոլոգիան դժվարացնում է ծննդաբերության գործընթացը և շատ հաճախ հանգեցնում է արգանդային արյունահոսության:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018