Մեդուզաների լիճ

8/24/2016 3057 դիտում ID # 91681299
Փաստեր Տուրիզմ Բնություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Ստորջրյա աշխարհը

Մեդուզաների լիճը փոքրիկ լիճ է, որը գտնվում է Լեռնային կղզիներում (Պալաու): Առաջին հայացքից այն սովորական լիճ է, սակայն, բավական է սուզվել ջրի տակ, կհայտնվես բոլորովին այլ աշխարհում, որտեղ տիրում է հանգստություն, հանդարտություն և ստեղծվում է տպավորություն, որ բնությունն այնտեղ զբաղվում է մեդիտացիայով:

Մեդուզաների լիճը գտնվում է Էյլ Մալկ կղզու արևելյան հատվածում: Այն համեմատաբար փոքրիկ լիճ է, որի մակերեսը կազմում է ընդամենը 460մx160 մ: Լճի ջուրն աղի է, որը բնական է, քանի որ լիճը բաժանված է օվկիանոսից ցամաքային մի փոքրիկ հատվածով, որը կազմում է 200 մ:
Լճի խորությունը 50 մ է, սակայն դա բավարար է եղել, որ այնտեղ ձևավորվի հրաշալի աշխարհ, որը դեպի իրեն է ձգում աշխարհի տարբեր անկյուններում բնակվող սուզորդներին: Այնտեղ գտնվում է մեդուզաների թագավորությունը: Նրանք բոլորովին վտանգավոր չեն:
Լճում բնակվում են ընդամենը երկու տեսակի մեդուզաներ՝ ոսկե մեդուզան (Mastigias papua) և լուսնային մեդուզան (Aurelia aurita):

Լճում գտնվում են 2 մլն մեդուզաներ, որոնք կարողացել են բազմանալ այսքան, քանի որ չկան բնական թշնամիներ: Եվ հենց թշնամիների բացակայության պատճառով մեդուզաները դադարել են պաշտպանվել, այդ իսկ պատճառով նրանք բոլորովին անվտանգ են:
Մեդուզաների անվտանգության փաստն է պատճառ հանդիսանում, որ այնտեղ հաճախում են տարբեր երկրների սուզորդներ: Բացի այդ, այդ կղզում կան ևս մի քանի լճեր, որտեղ ևս կան բազմաթիվ մեդուզաներ, սակայն նրանք փակ են սուզորդների համար. սուզվել թույլատրվում է նրանցից միայն մեկում՝ ամենամեծում:
Չնայած այն բանին, որ Մեդուզաների լիճն օվկիանոսից բաժանված է մի փոքրիկ տարածքով, այն բոլորովին մեկուսացած է այլ լճերից և գետերից, որն օգտակար է մեդուզաների համար:
Այդ մեկուսացման շնորհիվ լիճ մուտք չեն գործում այլ ջրային կենդանիներ, որոնք կարող էին վնաս պատճառել մեդուզաներին, իհարկե, եթե չհաշվենք մարդկանց:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016