Հնարավո՞ր է արդյոք հղիանալ դաշտանի սկզբի օրերին:

Դաշտանի առաջին օրերը, երբ մենստրուացիան տեղի է ունենում, սպերմատոզոիդների համար անբարենպաստ են համարվում, քանի որ այս պահին արյունն առավել առատ է, իսկ սեռական հարաբերությունն այդ ժամանակ չի կարելի: Հետևաբար, հղիանալու հավանականությունը գրեթե այդ օրերին անհնար է: Երբեմն կանայք կարծում են, որ հղիացել են հենց այդ օրերին, բայց այդպես չի լինում: Նրանք շատ ավելի վաղ են հղիացել: Հղիության հենց սկզբում նրանք ունեցել են արյունահոսություն, որոնք շփոթում են դաշտանի հետ:

1/24/2019 1394 դիտում ID # 95704734
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Դաշտանի վերջին օրերին հղիություն հնարավոր է, և հատկապես այն ժամանակ, երբ ցիկլն անկանոն է:
Բժիշկները խորհուրդ են տալիս կրիտիկական օրերին պաշտպանվել: Դուք կարող եք օգտագործել պահպանակներ, հակաբեղմնավորիչ դեղեր, եթե հղիությունը անցանկալի է: Բացի այդ, արյունոտ միջավայրում բակտերիաները կարող են զարգանալ, քանի որ դա նրանց համար սննդարար միջավայր է: Այսինքն՝ ինֆեկցիայի տարածման համար բավարար պայման է, հետևաբար զուգընկերներին խորհուրդ է տրվում այդ օրերին չունենալ հարաբերություն:
Անցանկալի հղիությունից պաշտպանվելու համար խորհուրդ է տրվում՝
Օգտագործել հակաբեղմնավորիչ դեղեր. նրանք պարունակում են հորմոններ, որոնք խթանում են ձվազատման գործընթացը, իսկ այս դեպքում հղիանալը պարզապես անհնար է:
Օգտագործվում են նաև ներարգանդային պարույրներ, որոնք առավել հուսալի հակաբեղմնավորիչ միջոց են, և որի հիմնական ֆունկցիան՝ արգելելն է բեղմնավորված ձվաբջջի ամրացումը արգանդի պատին: Սակայն այս հակաբեղմնավորիչ միջոցը պահանջում է բացառիկ ուշադրություն, քանի որ այն կարող է ընկնել կամ մսակալել:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018