Կծկանքներ, որոնք առաջանում են ժամանակից շուտ. (վաղաժամ ծննդաբերություն)

Հաճախ հղիություններն ավարտվում են ավելի վաղ ժամանակահատվածում, քան սահմանված է: Եթե հղիության վաղ փուլերում առաջանում են կծկանքներ, ապա այն կարող է բերել վիժման: Եթե կծկանքներն առաջանում են հղիության վերջին երրորդ եռամսյակում, ապա այն կարող է հանգեցնել վաղաժամ ծննդաբերության:

11/20/2018 1598 դիտում ID # 96229102
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Կծկանքներին ծանոթ են գրեթե բոլոր ապագա մայրերը: Շատ հաճախ կծկանքները լինում են կեղծ և որևէ հետևանք չեն թողնում: Լինում են դեպքեր, երբ կծկանքները գնալով ուժեղանում են և առաջացնում անհանգստություն, ցավ որովայնի ստորին հատվածում, արգանդը սկսում է արագ-արագ կրճատվել: Սովորաբար միջկծկանքային դադարը մի քանի ժամ է և չի նվազում: Այս դեպքում կծկանքի տևողությունը 5-20 վայրկյան է:

Ուշադրություն.

Չի կարելի ընդունել որևէ դեղամիջոց:
Չի կարելի ընդունել տաք լոգանք:
Եթե կա վաղաժամ ծննդաբերության վտանգ, ապա պետք է այցելել բժշկի, իսկ եթե կա վիժման վտանգ, հարկավոր է ընդունել դեղորայք բժշկի նշանակմամբ:

Ի՞նչ է հարկավոր անել կծկանքների ժամանակ:

Շատ կարևոր է հետևել միջկծկանքային ժամանակահատվածին:
Եթե դրանք թույլ են և անկանոն, ապա պետք չէ անհանգստանալ: Դուք կարող եք շրջել սենյակում կամ գտնել հարմարավետ պառկած կամ նստած դիրքեր: Դրանք չեն վնասի երեխային և որևէ կերպ չեն ազդի նրա առողջության վրա:
Եթե կծկանքները հաճախակի են և ուժեղ, ապա դուք պետք է զանգահարեք Ձեր գինեկոլոգին՝ իրավիճակը պարզելու համար:
Եվ իհարկե, եթե կա արյունային արտադրություն, ծանրության զգացողություն, ուրեմն կա սպառնացող վտանգ՝ հղիության և պտղի համար: Անհապաղ դիմեք բժշկի:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018